Friday, 17 07 2026
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն

Մեզ մոտ ինքնակամ չի լինում, կազինոյից ծեծելով են հանում. Քոքոբելյանը` անձի մուտքը խաղատուն սահմանափակելու մասին

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «Շահումով խաղերի ու խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը հունիսի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեժ քննարկումների առիթ դարձավ:

Մարուքյանի խոսքով` գործող օրենքի համաձայն, խաղատներ մուտք չի կարող գործել քսանմեկ տարեկան անձը, դրա համար 200 հազար դրամ տուգանք է հասնում, սակայն օրենսդիրը բաց է թողել այն կետը, որով պիտի պարտավորություն սահմաներ խաղատան համար` ստուգելու խաղատուն մուտք գործող անձի տարիքը:

«Երկրորդ իրավակարգավորումը, որ առաջարկում ենք, այն է, որ անձը կարող է ինքն իր մուտքը խաղասրահներ սահմանափակել, որ ֆիզիկական անձը կարողանա սեփական դիմումի համաձայն իր մուտքը վեց ամսից երեք տարի ժամկետով սահմանափակել:

Սահմանափակ գործունակ ճանաչման ինստիտուտին է վերաբերում երրորդ իրավակարգավորումը: Մենք առաջարկում ենք մեկ քայլ առաջ գնալ, եթե կա նման վճիռ, այն լիազոր մարմնի միջոցով փոխանցվի խաղատներին, այդ անձանց տվյալները փոխանցվեն, և նրանց մուտքը կազինո սահմանափակվի»,- ասաց նա:

Մարուքյանին հարց ուղղեցին` հնարավոր չէ՞ արդյոք անձի մուտքը խաղատուն սահմանափակելու հնարավորություն ընձեռել նրա հարազատներին, քանի որ տվյալ անձը միշտ չէ, որ այդ գիտակցությունը կարող է ունենալ: Մարուքյանը պատասխանեց, որ այս դեպքում կբախվեն մարդու իրավունքների խախտման խնդրին: Անդրադառնալով նոր իրավակարգավորման միջազգային փորձին` պատգամավորը նշեց, որ նման փորձ կա ԱՄՆ-ում, Կանադայում և մի քանի այլ երկրներում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, թե նրանք, ովքեր համատեղ սեփականություն են վարում, պիտի իրավունք ունենան դիմելու համապատասխան մարմիններին, որ իրենք համաձայն չեն, որ իրենց ամուսինը կամ եղբայրը խաղա: «Էս ձեր լուծումը. սա էլ կարող է լինել, բայց սա լուծում չէ, որովհետև որևէ մեկը ինքնակամ չի գնա դրան»,- ասաց նա:

«Մեզ մոտ հստակ է, ինքնակամ չի լինում, գնում են, կազինոյից ծեծելով հանում են: Օրինակ, ասենք, տեսուչը գնում է կազինո, ասում` ձեր բոլորի անձնագրերը պիտի նայեմ: Կարո՞ղ եք ինձ բացատրել` ինչ մեխանիզմով պիտի էդ տեսուչը կամ հսկիչը, որը մտել է իքս կազինո, իմանա` խախտում կա՞, թե՞ չէ, պիտի սովետական տարբերակով ասի` ձեր անձնագրերը տվեք, նայեմ: Էդ նույնն ա, որ վեչերնի պրավերկա անենք, էլի: Ես առաջարկում եմ` հստակեցվի, որ որևէ մեկը չմտնի ուրիշի գրպանը` անձնագիրը հանելու միտումով»,- ասաց նա` միաժամանակ համաձայնելով Բագրատյանի առաջարկին, որ խաղատուն անձի մուտքը սահմանափակվի նաև հարազատներից որևէ մեկի միջոցով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում