Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Զիկոյի կարծիքով` «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյն պետք է կառուցի թիմի հարձակման գծի խաղը երկու կիսապաշտպանների շուրջ: Խոսք է գնում Օսկարի և Էդեն Ազարի մասին:
«Ինձ փոքր-ինչ զարմացրեց այն, որ նախորդ մրցաշրջանում Մոուրինյոն չօգտագործեց Օսկարի հնարավորություններն ավելի շատ, քան արեց դա: Մանավանդ հաշվի առնելով, որ «Չելսի»-ու խաղում է նաև Ազարը:
Երբ այս երկու ֆուտբոլիստները միասին խաղադաշտում են գտնվում, նրանք անլուծելի խնդիր են հանդիսանում մրցակցի պաշտպանների համար: Ազարի խաղը հիացնում է ինձ»,- Marca-ն մեջբերում է Զիկոյի խոսքերը:





































