Գերմանացի քաղաքական գործիչը, ով մասնակցել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին, ուղիղ եթերում զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ հուշում ստանալու համար, սակայն վերջինս չի կարողացել պատասխանել հեռախոսազանգին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Մերկելի գլխավորած կուսակցության պատգամավոր Վոլֆգանգ Բոսբախը չի կարողացել պատասխանել Գերմանիայում արտադրվող լվացքի մեքենաների վերաբերյալ հարցին, ուստի որպես հուշում որոշել է օգտվել «զանգ ընկերոջ»-ից: Սակայն երկու զանգերին էլ պատասխանել է ինքնապատասխանիչը:
Մինչ հաղորդման ավարտը Բոսբախը հաղորդագրություն է ստացել կանցլերից, որով նա ներողություն է խնդրել զանգերին չպատասխանելու համար:








































