Սիրիայում նախագահական ընտրություններն երկարաձգվել են 5 ժամով` ընտրողների բարձր մասնակցության պատճառով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեի ղեկավար Հիշամ աշ-Շաարին:
«Բարձրագույն դատական կոմիտեի որոշմամբ երկրում ընտրությունների քվեարկությունը երկարաձգվում է 5 ժամով` ընտրողների բարձր մասնակցության պատճառով»,- ասվում է հայտարարությունում:











































