Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ հաճախ ինքնասպանություն են գործում կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 4-ն ընկած ժամանակահատվածում, ասվում է Sleep գիտական ամսագրում հրապարակված հոդվածում: Այս եզրահանգմանը նրանք կարողացել են գալ՝ ուսումնասիրելով ինքնասպանության 35,332 դեպք:
Գիտնականները պնդում են, որ անքնության բուժումը ինքնասպանությունները կանխելու միջոցներից մեկն է:
Միևնույն ժամանակ, ինքնասպանությունների միայն որոշակի տոկոսն է ուղիղ կապված քնի խանգարման հետ: Ուսումնասիրողները համոզված են, որ քնի հետ կապված խնդիրները լրացուցիչ ֆակտոր են հանդիսանում, որոնք մարդկանց դրդում են ինքնասպանության:







































