Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստվում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը:
Ֆրանսիական France Football պարբերականի տեղեկություններով` փարիզցիները մտադիր են նոր առաջարկ ներկայացնել լոնդոնյան ակումբին` նախկին` 60 մլն եվրոյի առաջարկի մերժումից հետո: Այժմ ՊՍԺ-ն համաձայն է 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու դիմաց բաժանվել 75 մլն եվրոյից:
Անձամբ Ազարին կառաջարկվի 5 տարվա պայմանագիր և տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ բելգիացի խաղացողը «Չելսի»-ի շարքերը համալրել է 2012 թվականին: Սկսած այդ ժամանակահատվածից` Ազարն «ազնվականներ»-ի կազմում անցկացրել է 111 հանդիպում` դառնալով 30 գոլի հեղինակ:







































