Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Եվրահանձնաժողովը դադարեցրել է Բուլղարիայում «Հարավային հոսքի» շինարարությունը

Եվրահանձնաժողովը Բուլղարիայի կառավարությանը խնդրել է դադարեցնել «Հարավային հոսք» գազատարի վրա տարվող աշխատանքները՝ մինչև որոշում ընդունվի ԵՄ օրենքներին դրա համապատասխանության մասին, հայտնել է եվրահանձնակատարի ներքին շուկաների հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Շանտալ Հյուզը՝ հունիսի 3-ին հայտնում է «Նովոստի Բոլգարիին»:

Նա նշել է, որ Բուլղարիան կպատժվի «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման ընթացքում կապալառուների և ենթակապալառուների որոշման մրցույթների գործընթացներին խախտման դեպքում:

Առաջինը, ինչում մեղադրվում է Բուլղարիան, գազատարի մայրցամաքային մասի նախագծումն է, ֆինանսավորումը և շինարարությունն առանց մրցույթ անցկացնելը՝ խախտելով ընդհանուր եվրոպական կանոնները: Աշխատանքի բոլոր լիազորությունները կասկածելի կերպով ստացել է «Հարավային հոսք-Բուլղարիա» ընկերությունը:

Երկրորդը, որ նկատի է առնվում, այն է, որ «Հարավային հոսք-Բուլղարիա» ընկերությունը գազային նախագծի իրականացման ենթակապալառուներին նշանակել է առանց բաց մրցույթի, ինչը ևս հակասում է ԵՄ-ի կանոններին: Դրա հետ մեկտեղ, ենթակապալառուներ են ընտրվել ռուսական կամ ռուս-բուլղարական ընկերությունները:

Այսպիսի պայմաններում նախագծի իրականացումը չի կարող համարվել օրինական, և Եվրահանձնաժողովն այն կդադարեցնի, մինչև Բուլղարիան բոլոր մրցութային գործողություններն անցկացնի ԵՄ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հայտարարել էր, որ «Հարավային հոսքի» շինարարությունը կախված կլինի Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումից:

Իսկ Բուլղարիայի էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնևի կարծիքով՝ նախագծի իրագործումը չպետք է կախված լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա և ապագա հարաբերություններից, հայտնում է ITAR-TASS-ը:

«Մենք պետք է բնական գազի փոխադրման երաշխիք ունենանք: Այս նախագիծը բուլղարական չէ, այլ եվրոպական: Մենք մշտական երկխոսություն ենք վարում Եվրահանձնաժողովի հետ, և հունիսի 13-ին նրա ներկայացուցիչները կժամանեն Բուլղարիա՝ քննարկելու գազատարի ջրային մասի վերաբերյալ առկա հակասությունները, որպեսզի դրանք հարթվեն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Բուլղարիան հույս ունի Եվրահանձնաժողովի հետ գտնել որոշում, որը հարմար կլինի բոլոր կողմերին:

Ստոյնևի կարծիքով՝ «հիստերիայի պատճառ չկա»: Միակ բանը, որ նրան վրդովեցնում է, Եվրահանձնաժողովի կարծիքն է, որ «Հարավային հոսքը» կարող է խնդիր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները չպետք է այդ հակամարտության գերիները լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում