Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Եվրամիությանը սառեցնել Ռուսասատնի հետ համատեղ «Հարավայի հոսք» գազատարի շինարարությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, նա հայտարարել է երկրի Գերագույն Ռադայում իր ելույթում:
«Մենք կոչ ենք անում Եվրոպական միությանը սառեցնել Հարավային հոսքը: Ուկրաինան հուսալի տրանզիտ երկիր է, մենք իրականացնում ենք և կիրականացնենք մեր պարտականությունները, եթե Ռուսաստանը չխանգարի»,- ասել է Յացենյուկը:
«Հարավային հոսքը» ռուս-եվրոպական գազատարի նախագիծ է, որը պետք է անցնի Սև ծովի հատակով Անապայի շրջանից Բուլղարիայի Վարնա նավահանգստով: Նրա հաջորդ երկու ճյուղերը ամենայն հավանականությամբ կանացնեն Բալկանյան թերակղզով դեպի Իտալիա և Ավստրիա:
Գազատարի շինարարությունը սկսվել է 2012թ. դեկտեմբերի 7-ին:








































