Նախօրեին Լոնդոնում Դևիդ Բեքհեմը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ֆուտբոլիստը լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել է մամլո ասուլիսի՝ նվիրված իր նոր աշխատանքին՝ 90-րոպեանոց վավերագրական David Beckham Into The Unknown ֆիլմին:
Նախագծի հեղինակը BBC1 հեռուստաալիքն է, որը ցույց է տալիս Ամազոնով Դեյվիդի 12-օրյա ճանապարհորդությունը:
Դևիդը իր տպավորություններն է պատմել նկարահանումների մասին: Նա պատմել է, թե երբեմն որքան վտանգավոր է եղել նրա ուղևորությունը. նա ծանոթացել է տեղի ֆլորայի ու ֆաունայի ներկայացուցիչների հետ:
Բեքհեմը նաև խոստովանել է, որ տեղացիներից շատ քչերն են պատկերացում ունեցել այն մասին, թե ով է ինքը և ինչով է զբաղվում:
«Ես ստիպված էի առաջին անգամ ինչ-որ մեկին, բացի Վիկտորյայից, բացատրել, թե ինչ է ֆուտբոլը»,- ասել է Դևիդը:
Նշենք, որ ֆիլմը BBC1-ի հեռուստաալիքի եթերով կցուցադրվի հունիսի 9-ին:









































