Բրազիլիայում շարունակում են նախապատրաստվել «Մունդիալ-2014»-ին:
Թիմերի պատվիրակությունների, երկրպագուների անվտանգությունը կպաշտպանեն 157.000 ոստիկաններ ու զինվորներ: Բրազիլիայի կառավարությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության խնդրին:
Բրազիլիայի աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 12-ին: Տանտերերի առաջին հակառակորդը կլինի Խորվաթիայի հավաքականը:









































