«Սևիլիա»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը: Այս մասին գրում է Marca-ն:
Նշվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին: Տեղափոխության արժեքը կկազմի 22 մլն եվրո: Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ Մորենոն Իսպանիայի հավաքականի ընդլայնված ցանկում էր, սակայն նրա անունը դուրս մնաց «Մունդիալ-2014»-ի վերջնական հայտացուցակից:








































