«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ մոտ էր «Տոտենհեմ»-ի հետ պայմանագիր ստորագրելուն: Ներկայումս հոլանդացի մասնագետը գլխավորում է Հոլանդիայի ազգային թիմը, իսկ աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո կստանձնի «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Ես շատ մոտ էի «Տոտենհեմ»-ի հետ պայմանագիր ստորագրելուն: Դեռ երբ փոքրիկ էի, երկրպագում էի ակումբին, երբ այն Ջիմի Գրիվզի հետ չեմպիոն դարձավ: Նա իմ կուռքն էր: Այդ պատճառով համաձայնել էի գլխավորել լոնդոնյան թիմը»,- Sky Sports-ը մեջբերում է 62-ամյա մասնագետի խոսքերը:
Հիշեցնենք` 2012 թվականից վան Գալն աշխատում է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ մայիսի 19-ին հայտարարվել է, որ Մունդիալի ավարտից հետո նա կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































