Ադրբեջանին անհրաժեշտ են նոր շուկաներ՝ գազի մատակարարումների համար, քանի որ երկրի գազային մեծ ներուժը չի կարող սահմանափակվել միայն տարածաշրջանի շուկայով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում «Կասպիական նավթ և գազ» 21-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:
«Արդեն 7 տարի Ադրբեջանն իր գազը մատակարարում է համաշխարհային շուկա, իսկ ավելի հստակ՝ տարածաշրջանային շուկա: Մեր նավթա- և գազատարների աշխատանքը լիովին ապահովում է դիվերսիֆիկացիա այդ ոլորտում, քանի որ մենք ունենք 7 նավթա- և գազատարներ, որոնք փոխադրում են մեր ռեսուրսները բոլոր ուղղություններով»,- ասել է Ալիևը:











































