Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել: Ինչպես հայտնում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը, Նոր Գյուղ թաղամասում զոհվել է 1957թ. ծնված Անդրանիկ Գանթարճյանը: Նրա մարմինը հայտնաբերվել է փլատակների տակ:
Նույն թաղամասում փլատակների տակ հայտնաբերվել է վիրավոր Մանուկ Գազելյանը, իսկ Չալա թաղամասում՝ Հովսեփ Արամյանը:









































