Apple-ի Apple Store համացանցային խանութից ներբեռնումները գերազանցել են 75 միլիարդը՝ 2008-ին բացման պահից ի վեր: Այս մասին WWDC համաժողովի ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
iPhone-ի, iPad-ի և iPod-ի օգտատերերին հասանելի հավելվածների ընդհանուր թիվը գերազանցում է 1.2 մլն-ը: Apple-ը նաև հայտնել է, որ ամբողջ ընթացքում վաճառել է ավելի քան 800 մլն iOS սարքավորումներ, որոնցից 500 մլն-ը՝ iPhone, 200 մլն-ը՝ iPad:
WWDC համաժողովի ժամանակ Apple-ը ավանդաբար շփվում է իր պլատֆորմների համար հավելվածներ մշակողների հետ և ցուցադրում նոր ծրագրային հնարավորություններ:









































