Hilton Worldwide հյուրանոցային օպերատորը բուտիկ հյուրանոցների ցանց է բացում Curio բրենդի ներքո, գրում է Financial Times-ը։
Ցանցի մեջ կմտնեն այն հյուրանոցները, որոնք չեն ընդգրկվել Hilton-ի մյուս ենթաբաժիններում, ինչպիսիք են Embassy Suites-ը կամ Conrad-ը։ Այդ բարձրակարգ հյուրանոցները ճանապարհորդներին կառաջարկեն ավելի լավ պայմաններ։
Նախատեսվում է, որ առաջին բուտիկ հյուրանոցը կբացվի SLS Las Vegas համալիրում։ Դրանից բացի, ընկերությունը կկառուցի մի շարք չորս և հինգաստղանի հյուրանոցներ։









































