Apple ընկերությունը WWDC վեհաժողովի ժամանակ ներկայացրել է իր OS X օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որի դիզայնն ավելի «հարթ» է դարձել և մոտ է iOS պլատֆորմին: ОС ներկայացումը իրականացրել է ծրագրային ապահովվածության փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգը:
Օպերացիոն համակարգի ինտերֆեյսի տարրերը ավելի հարթ են դարձել: Spotlite որոնողական համակարգը հիմա կարելի է օգտագործել էկրանի հենց մեջտեղում:
iCloud Drive ծառայությունը թույլ կտա ֆայլեր պահել, որոնք հասանելի կլինեն ինչպես Apple, այնպես էլ Windows սարքավորումներից: Safari բրաուզերում արագացել է Java կոդի իրականացումը:
OS X-ի նախնական տարբերակը հասանելի կլինի Apple-ի օգտատերերի համար ամռանը, իսկ վերջնական տարբերակը հասանելի կլինի աշնանը:









































