Թռչող հեծանիվն իրենից ներկայացնում է մոտոպարապլանի և եռակնանի հեծանիվի խառնուրդ: Այն հագեցած է բիովառելիքով աշխատող շարժիչով, որը նրան էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է դարձնում, հաղորդում է Autoevolution-ը:
Թռչող սարքի՝ Paravelo Xplore Air-ի հիմքում ընկած է երկակնանի հեծանիվը: Սարքավորումը կարողանում է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն, իսկ առավելագույն հեռավորությունը կազմում է 120 կմ:
Paravelo-ն ղեկավարելը այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ, այդ պատճառով օդաչուները ստիպված են դասընթացներ անցնել մինչև օդում թռիչք իրականացնելը:








































