Ավազամրրիկը, որն ուղեկցվել է քամու ռեկորդային արագությամբ պոռթկումներով, երկուշաբթի գրոհել է Թեհրանի վրա, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը։ Պարբերականի տվյալներով՝ երեք մարդ զոհվել է։
Իրանի մայրաքաղաքի փողոցներում խավար է տիրում, տարերքը ծառեր է ջարդում, վնասվել են շենքեր և էլեկտրահաղորդագծեր։
Իրենց հեռուստաուղերձներում իշխանությունները խորհուրդ են տալիս քաղաքի բնակիչներին փողոց դուրս չգալ։ Տեղի ժամանակով 17։20-ին Թեհրանի վրա գրոհած քամու արագությունը, տեղի լրատվամիջոցների հաղորդումներով, կազմել է 120 կմ/ժամ։






































