«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գեներալ–մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը:
-Պարոն Տեր-Թադևոսյան, Ադրբեջանը նորից պատրաստվում է Ռուսաստանից զենք գնել՝ այս անգամ առափնյա հարձակողական Бал-Э տեսակի: Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում ռուս-ադրբեջանական գործարքը և ի՞նչ վտանգներ եք տեսնում:
–Եթե Ադրբեջանը Ռուսաստանից չառնի, Ռուսաստանն էլ չվաճառի, կգնի Ամերիկայից:
Երկրորդ՝ այստեղից Արցախ երկու ճանապարհ կա: Մեկը՝ Գորիսի, մյուսը՝ Դադիվանքի կողմից: Եկեք զինվորական տեսանկյունից բացատրեմ՝ իրենց կողմից Ղարաբաղում 8 ճանապարհ ունեն, բայց ավելի փոքր ու ավելի նեղ: Ի՞նչ եմ ուզում ասել՝ այդ ճանապարհով կարող է երկու տանկ անցնել, հիմա եթե Հայաստանից Ադրբեջան գնանք, կարող ենք 4 հատ տանկ առաջ գցել ու գնանք: Ադրբեջանը 10-ը գցի առաջ, չի կարող, 100 հատ առել են T-90C, հարյուրն էլ ուզում են առնեն, ինչո՞ւ են առնում, ո՞ւմ համար են առնում: Հայաստանի վրա այդքան ճանապարհ չկա, ինքնաթիռ չի, որ օդով գան, անիմաստ բան է, գուցե ինչ-որ բան են պլանավորել, բայց տեղ չկա այդ տանկերը բերելու: Մարդ պետք է պատկերացում ունենա մի քիչ: Մինչև այդ տանկերը գան, դրանք շատ կարճ ժամակահատվածում կարող ենք ոչնչացնել:
91 թվականին 13 հատ իրար հետևից գալիս էին, մենք Սասուն Միքայելյանի հետ 10 հոգի մարդ էինք ուղարկել, մի հատ «գրանատամյոտով» առաջինը խփեց, մնացածը հետ դառան գնացին, գյուղը շրջապատեցինք, գերի ընկան:
Այն ամենն, ինչ Դուք ասում եք, ցավալի է, լավ երևույթ չէ, բայց բիզնեսը մնում է բիզնես:
–Եթե բիզնեսի տեսնակյունից չնայեք, ապա մեր ռազմավարական գոծընեկերը մեզ հետ լա՞վ է վարվում՝ մեր թշնամուն հարձակողական զենք վաճառելով:
-Ադրբեջանը Ռուսաստանի համար թշնամի չէ, նա զենք է վաճառում, ուզում է, որ Ադրբեջանը իր ձեռքի տակից չփախչի, զոռով է պահում է: Ադրբեջանն իրեն պետք է, Ադրբեջանի նավթն ու հարստությունն է պետք, մենք ի՞նչ հարստություն ունեք. դրա համար Ռուսաստանին ավելի ձեռնտու է լավ հարաբերություն ունենալ Ադրբեջանի հետ՝ նավթ կա և այլն: Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը մեզ էլ չի մոռանում, միշտ էլ մեր անվտանգության համար երաշխավոր է եղել:
–Բացի T-90C տանկերից, Ադրբեջանը Ռուսաստանից նաև «Սմերչ», «Վենա», «Սոնցեպլյոկ» և մի շարք այլ զինատեսակներ է գնել, Հայոց բանակն այս ամենին համարժեք ի՞նչ ունի:
-Ռուսաստանն ինչ որ իրենց տալիս է մի գնով, մյուս՝ ավելի լավ գնով էլ մեզ է տալիս, մենք հիմա զենք ու զինամթերքը շատ ցածր գնով ենք առնում: Իմ կարծիքով՝ հիմա որ մտնենք Մաքսային միություն, ավելի ցածր գնով կստանանք, մենք ամեն ինչ ստանում ենք՝ նոր զինատեսակներ ևս: Ուղղակի դրա մասին կարիք չկա բարձր ասել, կամ ասենք՝ պաշտպանության նախարարությունը հայտարարի՝ մենք ստանում ենք:
-Իսկ հավասարակշռության առումով ի՞նչ կասեք:
-Բալանսը նրանում չէ, թե ինչքան իրենք տանկ ունեն, ինչքան մենք: Տակտիկան այն է, որ ճիշտ կողմնորոշվենք: Ոչ թե քանակությամբ, այլ որակով է որոշվում: Մեր բանակն իրավունք ունենք գովելու: Ամերիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի դիտորդները գալիս են այստեղ, ստուգում են ու տեսնում են՝ մեր բանակն ինչ վիճակի մեջ է, և գիտեն, որ մերը մարտունակ բանակ է: Այնպիսի վտանգ չկա, որ նրանք այսօր զինվում են, վաղը պատերազմ է լինելու: Ասենք, մեզ վրա 100 ռակետ է գցած, Ադրբեջանի վրա՝ 10, տասն ու հարյուրը մե՞կ է, թե ոչ, ո՞րն էֆեկտիվ կլինի, բայց եկեք ու տեսեք, որ մեր ժողովրդի վրա հարյուրն էլ գցեն, մենք, մեր երկիրը չի տուժի, իսկ Ադրբեջանի վրա՝ գազախողովակը, նավթի խողովակը՝ ամեն ինչ օդ կթռչի:






































