28-ամյա ամերիկացի Ռայլի Մալինսը, որը մի կնոջ էր թալանել, կատարել է, ամենայն հավանականությամբ, ամենաանհեթեթ արաքը, որը կարող էր կատարել հանցագործը: Իր զոհին թալանելուց մի օր հետո նա վերջինիս ավելացրել է Facebook-ում իր ընկերների թվում: Զարմանալի չէ, որ նրան վայրկենապես կալանավորել են, գրում է Mirror-ը:
Տղամարդու կողմից միամտություն էր կարծել, թե կինը, որին ինքը թալանել է՝ հարվածելով գլխին, կցանկանա իր հետ ընկերանալ սոցցանցում, թեկուզ վիրտուալ:
Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ շոկ է ապրել ամերիկուհին, երբ իր վրա հարձակված տղամարդը բառացիորեն հաջորդ օրը ընկերության առաջարկ է արել: Կինը դիմել է ոստիկանություն, և Ռայլի Մալինսին կալանավորել են:
Կալանավորված տղամարդուն ոստիկաններն անվանել են ամենաանմիտ հանցագործը, որ երբևէ հանդիպել է իրենց պրակտիկայում:










































