Հնդկաստանում ոստիկանությունը ցուցարար կանանց բազմությունը ցրելու համար կիրառել է բռնություն՝ ջրցան մեքենաներ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կանայք փորձել են հանդիպել Ուտար-Պրադեշ նահանգի մայրաքաղաք Լակխնաու քաղաքի ղեկավարի հետ:
Սա մեկշաբաթյա վաղեմության դեպքի հետևանքով կազմակերպված առաջին ցույցը չէ, երբ ոստիկանությունը հանցավոր անփութություն էր դրսևորել՝ հրաժարվելով որոնել անհետացած 2 աղջիկներին, որոնք հաջորդ օրը հայտնաբերվել էին բռնաբարված ու սպանված վիճակում:
Այդ գործով արդեն ձերբակալվել է 5 մարդ, սակայն ձերբակալությունները չեն մարել բնակիչների զայրույթը:








































