Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ին՝ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի տեղակայման տարեդարձի օրը, հնարավոր է հանդիպի Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնի հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Նման հնարավորություն մշակվում է»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նորմանդիայում Պուտինը կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց:








































