ԱՄՆ-ը պատրասվում է Ուկրաինային տրամադրել 18 միլիոն դոլար՝ բանակի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դերեք Շոլլեն, որն այցով գտնվում է Կիևում:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում Ուկրաինային օգնել զենքով, սակայն այլ միջոցներով կարող են ապահովել: «Սա այնպիսի օգնություն է, որը մենք պատրաստվում ենք տրամադրել նաև ապագայում: Դրա մեջ մտնում է զինվորների համար պարենամթերք, վրաններ. դա զենք չէ, բայց մենք պատրաստվում ենք կրկնապատկել օգնությունը: Անհրաժեշտ իրերի մեծ ցուցակ է կազմված»,- ասել է նա՝ հավելելով, որ նման օգնություն պատրաստ են տրամադրել նաև ԱՄՆ գործընկերները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը:








































