Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Ում որ նկատի ունեք, իրենք վճարում են հարկեր. Ֆինանսների փոխնախարար

Տնտեսական աճը նախորդ տարի սպասվածից ցածր էր, հետևաբար տնտեսական ակտիվության ֆոնի վրա հարկային եկամուտների աճ ապահովելը պարտադրում է ավելի ոլորտային ուղղություններով աշխատել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ հավելելով, որ եթե առաջ ընդհանուր էր իրենց աշխատանքը, ապա այժմ ըստ ոլորտների է, առանձնացրել են 16 ոլորտներ: Ալավերդյանի խոսքով՝ հանրապետության վարչապետի՝ խոշոր բիզնեսմենների հետ հանդիպումից հետո ոլորտներ առանձնացվեցին, յուրաքանչյուր ոլորտի դերակատարներին հրավիրում են խորհրդակցության, ներկայացնում են ցուցանիշները, իրենց մոտ առկա տեղեկատվական շտռեմարանի ամբողջ տեղեկատվությունը՝ նրանց առաքումները, ձեռքբերումները, խախտումները:

«Աշխատանքային մթնոլորտում առաջարկում ենք, որ ինքնագնահատման միջոցով իրենք իրենց շրջանառությունները վերահայտարագրեն, ավելի մեծ շրջանառություն ցույց տան, հարկերն էլ ավելի շատ գան: Եթե իրենք կգնան այդ քայլին, կունենանք մեղմ վարչարարություն, ստուգումներ, չափագրումներ, այլ գործիքակազմ չենք կիրառի, եթե կասեն, որ չի համապատասխանում իրականությանը, դա էլ ենք լսում, բայց մենք ոլորտներում գործող սուբյեկտներ ունենք, որ գիտենք՝ հաստատ այստեղ ստվերային տնտեսություն կա՝ չհայտարարվող շրջանառություն, ցածր գներ: Ներմուծողների մոտ շատ ցածր է շահութաբերությունը, այսինքն՝ ամեն ոլորտ իր հիմնախնդիրն ունի»,- ասաց նա՝ նշելով, թե կյանքը ցույց է տալիս, որ նրանց մի մասը ուղղվում են, իսկ եթե չեն ընդառաջի իրենց առաջարկին, արդեն կկազմեն ցուցակ՝ որ մարմինները պիտի իրենց տրված բազմաթիվ հսկողական գործառույթներն իրականացնեն՝ լրացուցիչ պարտավորություններ առաջադրելով այդ կազմակերպությանը:

Ալավերդյանը նշեց՝ եթե կազմակերպությունը այդ պարտավորությունները չկատարի, նոր պիտի գնան բռնագանձման հայցերի, գույքի բռնագանձումների, եթե դա էլ չկատարվի, ու իրենք հիմնավորումներ ունենանք, որ այստեղ ակնհայտ հարկերի վճարումից խուսափում կա, կգնան ընդհուպ քննչական գործողությունների:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բազա ունենալով՝ ի՞նչ են արել մինչև հիմա: Փոխնախարարը շեշտեց՝ տնտեսության մեջ ստվերը եղել է անկախության առաջին տարվանից ու կա մինչ օրս, առաջիկա տարիներին էլ լինելու է , և իրենց աշխատանքի որակից է կախված՝ կկարողանա՞ն դա աստիճանաբար բերել դաշտ: «Կյանքը ցույց տվեց, որ եռաստիճան ծանուցման համակարգը բավական արդյունավետ է: Նախքան հարկ վճարողին ստուգելը ճիշտ կլինի ցույց տաս՝ ինչ խնդիրներ ունի: Երբ իր ցավոտ տեղերին ես դիպում, նա ինքնահայտարարման միջոցով կուղղվի, խոսքը հարյուրավոր միլիոնների, միլիարդների մասին է: Մենք միայն երկրորդ կիսամյակում 50 հազար էդպիսի ծանուցագիր ուղարկեցինք, միշտ չէ, որ դրանք արդյունավետ էին, բայց հիմնականում արդյունք տվեցին»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ նախկինում արտոնյալնե՞ր են եղել, քանի որ վարչապետը հայտարարում է ստվերը կրճատելու մասին, փոխնախարարը պատասխանեց, թե վարչապետի քաղաքական այդ հայտարարությունն իրենց համար գործնական աշխատանքի ուղղություն է: «Ես, որպես ֆինանսների նախարարի տեղակալ, պարտավոր եմ առաջ քաշված այդ թեզն իրագործել մեր կյանքում: Մենք աշխատում ենք նույն ճյուղում տարբեր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ նույն վարչարարությունը կիրառել, անհարկի ստուգումներ չանել: Կյանքը շարունակվում է, բայց մեր գործիքակազմը պետք է բարելավվի»,- ասաց նա:

Ալավերդյանը, անդրադառնալով հացամթերքի շուկայում հնարավոր թանկացումներին, տեղեկացրեց, որ իրենք հացամթերք արտադրողների հետ հանդիպում են ունեցել, ներկայացրել նրանց հիմնախնդիրը՝ գների ոչ ճիշտ ներկայացնելը և ցուցանիշների համատարած թերհայտարարագրումը: «Մենք լավ գիտենք՝ Հայաստանում քանի հացարտադրող կա, էդ հազարավոր հացարտադրողներից էն իրական՝ փոքր ու միջին բիզնեսի հետ բացարձակապես գործ չենք ունենալու, մենք գործ ենք ունենալու միջին ու խոշոր հացարտադրողների հետ, ովքեր ցույց են տալիս շրջանառություններ, որոնք իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Եթե հավատալու լինենք, նրանք, խոշոր գործարան լինելով, օգտագործում են փոքրիկ արտադրամասի չափ՝ 3 – 4 – 5 պարկ ալյուր, մենք հասնելու ենք նրան, որ էդ 4-5 պարկը դառնա 10 – 15 պարկ և աճի»,- ասաց նա: Ըստ փոխնախարարի՝ երբ աստիճանաբար գնան այդ ճանապարհով, գների բարձրացում տեղի չի ունենա, մինչդեռ եթե կտրուկ քայլեր անեն, հնարավոր է՝ գնաճ լինի: Ամեն դեպքում, Ալավերդյանը հավատացնում է՝ ստվերային տնտեսության բոլոր ոլորտներում շահութաբերությունն այնպիսին է, որ եթե անգամ իրենց մեկ – երկու տոկոսը զիջեն, դա իրենց վրա չպետք է անդրադառնա:

Լրագրողները հիշեցրին՝ գործարարներից մեկը նշեց, որ պատրաստ է գալ և աշխատել հարկային դաշտում, արդյոք դա ինքնախոստովանությու՞ն է: «Ես շատ ավելի պարզ եմ նայում երևույթներին, քան դուք, նոր կառավարությունը նոր խնդիրներ, նոր մարտահարավերներ է դնում, որոնք պետք է կյանքի կոչվեն: Կարծում եմ՝ իհարկե, մեզ պետք է լուրջ թափ տանք, որ էդ ստվերից թոթափվենք: Եթե ուզում ենք առաջիկա տարիներում որակական աճ, ապահով, կայուն եկամուտներ, հավասար պայմաններ ունենալ, պետք է միջոցառումներ ձեռնարկել: Մենք փորձելու ենք դիալոգի գնալով, բոլորին նույն չափորոշիչները կիրառելով՝ բերել հարկման դաշտ, շատերը հարկման դաշտում են, չափը մեզ չի բավարարում, ում որ նկատի ունեք, իրենք վճարում են հարկեր, ուղղակի մենք պետք է գնանք, որ նրանցից շատ ավելի հարկ բերենք»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը 10 -20 մլնի մասին չէ, դրա հաշվին բյուջե չի կատարվի, խոսքը հարյուրավոր միլիոնների և միլիարդների մասին է, ինչն իրենք հետևողականորեն պետք է իրականացնեն:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում