Անջելինա Ջոլին, անկասկած, Հոլիվուդի ամենասիրված դերասանուհիներից է: Եթե փորձենք գեղեցկուհուն նայել լուսանկարչական տեսախցիկների մանրադիտակի տակ, ապա արդյոք նա կլինի՞ նույնքան հմայիչ, որքան թվում է, գրում է viva.ua-ն:
Պատասխանը միանշանակ այո է: Ջոլին վերջերս «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերային ցուցադրեց իր անթերի գեղեցկությունը:
Այն ժամանակ, երբ որոշ աստղեր թույլ չեն տալիս լուսանկարիչներին իրենց մոտենալ ավելի քան 10 մետրից, Ջոլին պապարացիներին տվել է գործողությունների ազատություն, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մոտիկից լուսանկարել աստղին:
Ջոլիի դեմքն ուղղակի փայլում է: Իդեալական մաշկ, կնճիռների բացակայություն և դեմքի հավասարաչափ գույն:
Ջոլին նախընտրում է էլեգանտ երեկոյան դիմահարդարում՝ շեշտը դնելով նաև աչքերի վրա: Ջոլին նախընտրում է շուրթերին քսել միայն թեթև փայլ: Մազերը շքեղ կերպով դիմահարդարելու փոխարեն նա նախընտրում է հավաքել մազերը:













































