Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան, ով Մադրիդի «Ատլետիկո»-ից տեղափոխվել ու է «Նյու-Յորք Սիթի», մեկնաբանել է իր որոշումը:
« «Ատլետիկո»-ն կախարդական ընտանիք է: Նախորդ մրցաշրջանն արդարացրեց սպասելիքներս ու անմոռանալի պահեր պարգևեց: Ուրախ եմ, որ դարձանք Իսպանիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների Լիգայում հաղթանակից մեզ բաժանեց 1.5 րոպե:
Ինձ համար հետաքրքիր են փոփոխությունները, որոնք սպասվում են ինձ ու ընտանիքիս: Դա նոր մարտահրավեր է բոլորիս համար: Ստացել եմ առաջարկ, որը մերժել հնարավոր չէր:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դիեգո Սիմեոնեին, Էնրիկե Սերեսոյին ու Միգել Անխել Խիլ Մարինին, ովքեր ցանկանում էին, որ ես մնամ «Ատլետիկո»-ում: Միշտ կուրախանամ թիմի հաջողություններով»,- հայտարարել է Վիլյան:







































