Ադրբեջանական բանակի զինվորը դանակահարել է ծառայակցին: APA-ի տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում:
Զորամասի զինվոր՝ պայմանագրային զինծառայող Տուրալ Ալովսեթ օղլու Բայրամովը վիճաբանության արդյունքում դանակահարել է պայմանագրային զինծառայող Մահիր Յաղուբ օղլու Ռուստամովին: Վերջինիս հոսպիտալացրել են:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում հաստատել են տեղի ունեցածը: Վիրավոր զինվորի վիճակը բավարար է:









































