Ֆուտբոլի աշխարհի առաջնության սկսվելուց ոչ շատ առաջ Կոլումբիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային՝ չնայած երկու կողմից էլ խաղացողները ոչխարներ էին: Այս մասին գրում է BBC-ն:
Յուրօրինակ մարզական արարողությունը տեղի է ունեցել Կոլումբիայի Նոսա քաղաքում: Ոչխարները խաղացել են երկու երկրների հավաքականների համազգեստների գույնով:
Կենդանիներին վարժեցրել էին, թե ինչպես պետք է գնդակով հարվածել դարպասին:








































