Մայիսի 31-ին բրիտանական Ասքոթում սկսվել է պոլո խաղի ամենամյա բարեգործական մրցույթը։ Խաղի գլխավոր մասնակիցները եղել են արքայազններ Ուիլյամն ու Հարրին։ Միջոցառումը տեղի է ունեցել Coworth Park-ի պոլո-ակումբում, հաղորդում է spletnik.ru-ն։
Հեծյալ միապետների խաղին հետևելու էին եկել Հելեն Միրենն ու նրա ամուսին Թեյլոր Հեքֆորդը, դերասանուհի Աննա Ֆրիլը և ուրիշներ։
Նշենք, որ Ուիլյամի ու Հարրիի թիմը խաղի վերջին րոպեներին պարտություն է կրել 4-5 հաշվով։ Բարեգործական պոլո մրցաշարի հիմնական նպատակը միջոցների հավաքումն է այն հիմնադրամների համար, որոնք ղեկավարում են միապետները. Royal Marsden հոսպիտալը՝ քաղցկեղով հիվանդների համար, Skillforce կազմակերպությունը՝ երիտասարդներին օգնելու համար, Sentebale վիչ հիմնադրամը։ Ուիլյամը Royal Marsden-ի նախագահն է և Skillforce-ի խնամակալը, իսկ Հարրին՝ Sentebale-ի հիմնադիրը։









































