Ճապոնացի կոսմետոլոգները հայտարարել են, թե կարիք չկա օգտագործել բոտեքս, որն այդքան շատ կողմնակի էֆեկտներ ունի։ Գոյություն ունի այդ միջոցի բնական այլընտրանքը, որն ակտիվորեն օգտագործում են որոշ հոլիվուդյան աստղեր, տեղեկացնում է rosbalt.ru-ն։
Խոսքը թռչնի ծերտից պատրաստված դիմակի մասին է, որը հրաշալիորեն երիտասարդացնում է։ Այդ բաղադրատոմսը Ճապոնիայում օգտագործվում է արդեն մի քանի դար։ Դիմակը տարածված պրոցեդուրա է եղել նաև գեյշաների շրջանում, որոնք, ինչպես հայտնի է, կարողանում էին հետևել իրենց և հրաշալի տեսք ունեին մինչև մահ։
Դիմակի գլխավոր և միակ բաղադրիչը սոխակի մշակված ծիրտն է։ Ընդ որում՝ խոսքը վերաբերում է միայն Կյուսյու կղզում բնակվող թռչնին։ Դիմակի համար ցուցված է միայն երիտասարդ թռչունների ծերտը։












































