Tuesday, 30 04 2024
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ միգրանտների առջև Ռուսաստանի դռները փակ չեն մնա․ Սպասվում են օրենսդրական կարգավորումներ

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանին ևս մտահոգում է հայ ներգաղթյալների՝ Ռուսաստան մուտքի իրավունքից ամենատարբեր, անգամ՝ չնչին պատճառներով (օրինակ՝ կարմիր լույսի տակով անցած լինելու համար) զրկվելու խնդիրը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հարցը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է:

«Հիմնականում խոսքը դեպորտի մասին չի, այլ հիմնահարցեր են, այսինքն՝ մարդիկ ուղղակի ետ են եկել և ներս մտնելու խնդիր ունեն: Այնտեղ կան տարբեր կատեգորիաներ: Մենք փոխանցել ենք բավականաչափ մեծ փաթեթ տվյալ մարդկանց, ովքեր դիմել էին նաև մեր կուսակցություն, առաջարկեցինք հիմնախնդիրների լուծում: Տեղյակ եք՝ այսօր փոփոխություններ են կատարվում արդեն, առաջարկվել են փոփոխություններ, որ պայմանագրի ձևով պետք է ամրագրվեն, աշխատանքային խումբ կա, որ աշխատում է մեր միգրացիայի վարչության հետ: Երբ աշխատանքային փաստաթուղթը կավարտվի, մենք դա մի հատ կհասկանանք, կտեսնենք, կպատկերացնենք, որպեսզի տեսնենք՝ ինչ կետեր են ամրագրված»,- ասաց նա:

Շահգելդյանը հիշեցրեց՝ ժամանակին, երբ այս խնդիրը ծագեց, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նամակ հղեց Ռուսաստանի իր գործընկերոջը, ապա ստեղծվեց աշխատանքային խումբ, հարց դրվեց արդեն միջպետական պայմանագրով այս խնդիրը լուծելու, հենց այս փիլիսոփայության շրջանակներում արդեն երկու միգրացիոն ծառայությունների աշխատանքային խումբն աշխատում է, և արդեն իսկ ինչ-որ փոփոխություններ կան, օրերի քանակն է ավելացել: «Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն, բացի այդ, երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրասիական միության գործունեության շրջանակներում մենք կտեսնենք՝ ինչպիսի զարգացումներ կլինեն, այնտեղ էլ կլինեն հստակեցումներ, որովհետև դա ենթադրում է աշխատուժի ազատ շրջանառություն»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ արդյոք կհստակեցվի այն անձանց ճակատագիրը, ում մուտքն արդեն իսկ ամենատարբեր պատճառներով արգելվել է, պատգամավորը տեսակետ հայտնեց, որ այդ խնդիրը ևս կլուծվի, քանի որ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության ղեկավարը նշել է՝ հակվածություն կա շատ ավելի լիբերալ դարձնելու: «Քննարկումներ են տեղի ունենում և իրենց ներսում, և աշխատանքային խմբի շրջանակներում: Այսօր դեռևս կանխատեսել չեմ ուզում, բայց կարծում եմ, որ խնդիրները կլուծվեն, եթե, իհարկե, չկան օրենքի կոպիտ խախտումներ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ նախքան հարցի՝ վերջնական լուծում ստանալը ինչ պիտի անեն քաղաքացիները, ում մուտքն առանց լուրջ պատճառների արգելվում է: Շահգելդյանը նշեց, որ նման խնդիրներ իրոք կան, այն քաղաքացիները, ովքեր դիմել են իրենց կուսակցությանը, նրանց գործերը փոխանցել են համապատասպան կառույցներին՝ ներկայացնելով, որ կան, օրինակ, նման դեպքեր: «Ես մի օրինակ ասեմ: Մարդը տասներկու տարի է՝ ապրում է ՌԴ-ում, կինը ռուս է, երեխաներն էնտեղ են: Խնդիր էր տեղի ունեցել, դիմել էր դատարան, երկրորդ ատյանի դատարանը որոշել էր, որ նա կարող է մտնել ՌԴ, սակայն տեխնիկական ինչ-որ խնդիրներ էին ծագել մուտքի ընթացքում: Մենք այդ խնդիրը բարձրացրինք, փոխանցեցինք, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրներ»,- նշեց նա:

Շահգելդյանի կարծիքով՝ ընդհանուր մեխանիզմի շրջանակներում այս հարցը կլուծվի, բայց եթե կան մարդիկ, կարող են նաև իրենց՝ ՕԵԿ-ին դիմել, իրենք կփորձեն հնարավորությունների շրջանակներում այս խնդիրները փոխանցել: «Չեմ կարող խոստանալ՝ հարյուր տոկոսով կլուծենք, որովհետև հասկանալի է, չէ՞, կան դեպքեր, որտեղ օրենքի խախտումն ուղղակի գոյություն ունի, սակայն եթե կան տեղեր, որտեղ զուտ տեխնիկական խնդիրներ են, մենք կարող ենք լինել այն ուղին, որտեղ այս լուծումը կլինի»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում