ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվայի կարծիքով` Նեյմարն իրեն վառ կդրսևորի աշխարհի 2014 թվականի առաջնության ընթացքում:
«Մեր հզորությունը միշտ կայացել է թիմային միասնականության, համախմբվածության մեջ: Բայց Նեյմարն, անշուշտ, անհատական յուրօրինակ վարպետությամբ օժտված ֆուտբոլիստի խորհրդանիշ է:
Մենք հիանալի թիմ ունենք, պատրաստ ենք մրցաշարին և հուսով, որ այն հաջող ավարտ կունենա մեզ համար: Իսկ Նեյմարը «Մունդիալ-2014»-ի աստղ կդառնա»,- Marca-ն մեջբերում է Սիլվայի խոսքերը:









































