Աբխազական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության ղեկավար Ռաուլ Հաջիմբան, հայտարարել է, որ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը, ում առաջարկել են վայր դնել լիազորությունները, ձևականորեն կարող է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին: Ընտրությունները խորհրդարանի կողմից նշանակվել են օգոստոսի 4-ին:
«Ձևականորեն՝ այո, բայց այն փոքր հասարակությունում, որտեղ մենք ապրում ենք և մեկս մյուսին ճանաչում, շատ դժվար է խոսել նոր քաղաքական շրջապտույտի մասին»,- ասել է Հաջիմբան:









































