Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել այլախոհ Ղոլամռեզա Խոսրավի Սավաջանիին: Նրան կախաղան են բարձրացրել: Այս մասին գրում է BBC-ն:
Սավաջանին մահվան է դատապարտվել 4 տարի առաջ` Իրանի կառավարությունը տապալել ծրագրած խմբավորումների հետ կապերի մեղադրանքով:
Դատապարտյալի ընտանիքին տեղեկացրել են, որ նա կախաղան կբարձրացվի կիրակի օրը:
Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Իրանի իշխանություններին կոչ էր արել չիրականացնել մահապատիժը:











































