Մայիսի 31-ին Պրահայում նորապսակներ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը այցելել են ռեփերի ընկերուհու՝ ոճաբան Ռենելու Պադորայի հարսանեկան արարողությանը:
Չեխիայում մեղրամիսն անցկացնող զույգը հագել էր միմյանց համապատասխանող սպիտակ կոստյում:
Քարդաշյանի և Ուեսթի ոճաբանի հարսանիքի նախօրեին նրա հետ զվարճացել են Blue Light բարում, իսկ հետո Kampa Park-ում համտեսել չեխական գարեջուրը: Ըստ Us Weekly-ի՝ Քիմը վաղուց էր ցանկանում փորձել այդ ըմպելիքը, քանի որ այն աշխարհում համարվում է լավագույնը:
Հիշեցնենք, որ Քարդաշյանը և Ուեսթը ամուսնացել են մայիսի 24-ին՝ Ֆլորենցիայում, այնուհետև ճանապարհորդության են մեկնել Իռլանդիա, իսկ մի քանի օր առաջ ժամանել են Չեխիա: Հարսանիքի կազմակերպչի խոսքերով՝ արարողության բյուջեն կազմել է 2.8 մլն դոլար:
















































