Այսօր Թեհրանում մեկնարկում է «Սիրիայի բարեկամներ» խմբի համաժողովը: Այս մասին գրում է Trend-ը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալադին Բորուջերդիի խոսքով՝ համաժողովին կմասնակցեն 25 երկրների ներկայացուցիչներ:
«Այս համաժողովը կոչված է վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը և երկրում հաստատելու կայունություն»,- հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ ահաբեկչությունը դարձել է լուրջ խնդիր ամբողջ աշխարհում:











































