Վաշինգտոն նահանգի Քիթսափ շրջանում երիտասարդը գողացել է կնոջ iPod-ը, որից հետո Facebook-ում դարձել է նրա ընկերը՝ հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բրեմերթոն քաղաքի լաստանավի տերմինալում: Աղջիկը երգ է լսել իր ականջակալներով, երբ թիկունքից նրան է մոտեցել գողն ու հարվածել գլխին: iPod-ն ու պայուսաը վերցնելով՝ գողն անհետացել է անհայտ ուղղությամբ:
Հաջորդ օրը նա որոշել էր հանցագործության իր զոհին ավելացնել ընկերների ցուցակում: Աղջիկը ճանաչել է հանցագործին դաջվածքից, որից հետո ոստիկանությունը շատ կարճ ժամանակամիջոցում ձերբակալել է նրան:
Հայտնի չէ, թե ինչու է գողը որոշել ընկերանալ իր զոհի հետ:









































