43-ամյա Ֆաբիան Գեեթը նկարիչ է, որը մասնագիտանում է մատներով լուսանկարելու մեջ: Նա այնքան լավ է նկարում, որ կարող է մատների օգնությամբ փոքրիկ բնապատկեր ստեղծել ընդամենը երեք րոպեում:
Ֆաբիանը իր հրաշալի աշխատանքները ստեղծում է Պուերտո Մոնտի փողոցներում և նկարները վաճառում է 6 եվրոյով: Նա միշտ սև ճամպրուկով է, որը լի է յուղաներկերով ու ապակյա պանելերով: Հենց որ նա նկարի պատվեր է ստանում, մատները մտցնում է ներկի մեջ, որպեսզի պանելը լցնի սարերով, ծառերով, գետերով, ջրվեժներով: Երեք րոպե անց աշխատանքն ավարտված, փաթեթավորված է լինում և հանձնվում է նոր տիրոջը: Որպեսզի հասկանաք, թե ինչպես է աշխատում Ֆաբիանը, պետք է ուղղակի դիտել տեսանյութը:
Ֆաբիանը մատներով նկարել է մանկուց՝ օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր նյութերը: 18 տարեկանից նա լրջորեն զբաղվել է այդ աշխատանքով և հասել է հաջողության: Նա 20 տարվա ընթացքում այցելել է 20 երկրներ և վաճառել է մատներով նկարած յուրաքանչյուր կտավը:











































