Sunday, 05 05 2024
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել

«Air France»-ը հուլիս-օգոստոսին Երևան-Փարիզ չվերթները կդարձնի ամենօրյա

Air France ընկերության ԱՊՀ տարածաշրջանի կոմերցիոն տնօրեն Սիմոն Սխոլտեն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, այս անգամ առիթը հոբելյանական էր:

Այս տարի Air France ընկերությունը միաժամանակ երկու հոբելյան է նշում՝ KLM և Air France միավորման տասը տարին և Air France-ի 80-ամյակը:

Արդեն ութ տարի է՝ Air France-ը շաբաթական Երևան-Փարիզ երեք չվերթ է իրականացնում: Սիմոն Սխոլտեի խոսքով՝ անցած տարի Երևան-Փարիզ չվերթից օգտվել են մոտավորապես 45.000 ուղևորներ: Ավելին՝ ընկերությունը ավելացնում է Երևան-Փարիզ ուղղությամբ չվերթների հաճախականությունը. «Եթե նախկինում ունեինք շաբաթական չորս չվերթ, այժմ ունենալու ենք վեց չվերթ՝ մայիս, հունիս և սեպտեմբեր ամիսներին, իսկ հուլիս և օգոստոս ամիսներին արդեն կլինի շաբաթական յոթ չվերթ»,- ասաց Սիմոն Սխոլտեն: Դժվար է ասել ամեն չվերթի հետ կապված ինչ գին կլինի, բայց նախորդ տարվա համեմատ այս տարի գները միանշանակ ավելի ցածր են, ինչը պայմանավորված է չվերթների ավելացմամբ:

Air France-ի 80-ամյա կենսագրությունը փաստում է, որ այն աշխարհի ամենահին ավիաընկերություններից մեկն է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Իզաբել Գինելը նշեց, որ թռիչքների համար իդեալական ժամանակակարգ է ընդունված, քանի որ Փարիզում հայտնվելուց հետո ուղևորները կարող են իրենց երթուղին շարունակել, իդեալական բոլոր պայմանները ի մի են բերված գործարար աշխարհին և զբոսաշրջիկներին լավագույն սպասարկում մատուցելու համար:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երեկ տոնական տրամադրություն էր: «Աստղերը երկնքի և երկրի միջև. Հպանցիկ հայացքներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ, որտեղ Air France-ի ֆոտոարխիվի մի մասը ներկայացվեց, որը նվիրված էր ավիաընկերության պատմությանը և նրա աշխարհահռչակ ուղևորներին: Շուրջ 70 լուսանկարից բաղկացած ցուցահանդեսը ներառում էր հանրահայտ մարդկանց, այդ թվում՝ մեր հայրենակցին՝ Շառլ Ազնավուրին, ինչպես նաև՝ Ֆեդերիկո Ֆելինիին, Վալենտինա Տերեշկովային և այլոց:

Ավելի ուշ Air France-ի տարբեր տարիների համազգեստների դեֆիլե ներկայացվեց: Սիմոն Սխոլտեն նշեց, որ սկսած 1946-ից ընկերության համազգեստների ստեղծմանը մասնակցել են նորաձևության այնպիսի տներ, ինչպիսիք են Նինա Ռիչին, Պիեր Կարդեն, Քրիստիան Դիորը, իսկ վերջինը՝ 2005-ին ֆրասիացի հայտնի դիզայներ Քրիստիան Լակրուան է ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում