«Տորինո»-ի հարձակվող Ալեսիո Չերչին շուտով կհամալրի «Միլան»-ի կազմը: Sportmediaset-ը հայտնել է, որ ֆուտբոլիստի գործակալն արդեն բանակցել է «ռոսսոներիներ»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:
Կողմերը համաձայնեցրել են նաև անձնական պայմանագրի որոշ պայմաններ: Նշվում է, որ Չերչիի` «Սան Սիրո» տեղափոխության դիմաց իտալական ակումբը 15 մլն եվրո է վճարելու:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 2013/14 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստն իր ակտիվում 13 գոլ և գոլային 10 փոխանցում է գրանցել:









































