Նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոյի կարծիքով` Բրազիլիայի ընտրանին լավ է նախապատրաստվել աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
«Բրազիլիայի ընտրանին այս անգամ շատ ավելի լավ է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, քան 2002 թվականին: Կարծում եմ` թիմի ներկայիս կազմն ավելի ուժեղ է: Նեյմարը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ում հետ Բրազիլիան մեծ հույսեր է կապում:
Բացի այդ, մեր ընտրանին խաղալու է սեփական հարկի տակ, ինչի հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում»,- ասել Ռոնալդուն:






































