Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն նշել է, որ ուրախ է իր ծառայությունների նկատմամբ այլ ակումբների կողմից հետաքրքրված լինելու կապակցությամբ: Սակայն ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս թիմից:
«Ատլետիկո»-ի հետ գործող պայմանագիր ունեմ: Ես երջանիկ եմ այստեղ: «Ատլետիկո»-ն իմ տունն է: Հպարտանում եմ, որ այլ ակումբներ հետաքրքրվում են իմ ծառայություններով: Բայց ես երջանիկ եմ իմ ներկայիս թիմում:
Շուտով կմեկնարկի «Մունդիալ-2014»-ը: Ցանկանում եմ ընդգրկվել ազգային թիմիս հիմնական կազմում: Մտածում եմ «Ատլետիկո»-ի հաջողությունների և աշխարհի չեմպիոն դառնալու մասին»,- Marca-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:






































