Չինաստանի հարավում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի՝ հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրաշարժի հետևանքով տուժել է նվազագույնը 29 մարդ:
Մայիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Յունան նահանգում՝ Մյանմայի հետ սահմանի մոտ:











































