ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը կարող են Ֆրանսիայում շփվել հունիսի 6-ին` Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի 70 ամյակը նշելու ժամանակ: Պաշտոնական հանդիպում, սակայն, նախատեսված չէ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային:
«Մենք որևէ պաշտոնական հանդիպման չենք սպասում»,- ասել է նա` հավելելով, որ Պուտինը և Օբաման միասին կմասնակցեն ճաշին և միջոցառմանը հրավիրված երկրների առաջնորդների հանդիպմանը:









































