Արքայազն Հարիից բաժանումից հետո նրա ընկերուհի Քրեսիդա Բոնասը արցունքախառը զանգահարել է Քեյթ Միդլթոնին և հայտարարել է՝ «Ինչու ես քեզ լսեցի»:
Ինչպես պնդում են մի շարք աղբյուրներ, որոնց վրա հիմնվում է National Enquire-ը, Քեմբրիջի հերցոգուհին հանդես է եկել որպես Քրեսիդայի լիազոր անձը՝ նրանց ռոմանտիկ հարաբերություների ողջ ընթացքում և խորհուրդ է տվել, թե ինչպես Հարիին ստիպել ամուսնության առաջարկ անել:
Քեյթը Քրեսիդային ասել է, որ ինքն արքայազն Ուիլյամի հետ նույն հարաբերություններն է ունեցել: Նա զգում էր, որ իրենց հարաբերությունները կանգնել էին տեղում և արմատական փոփոխությունների կարիք ունեին: Այդ ժամանակ Միդլթոնը բաժանվել էր Ուիլյամից, հասկացնելով, որ ինքը չի պատրաստվում անհայտ ժամանակ սպասել այն պահին, թե երբ վերջապես ամուսնության առաջարկ կանի:
Քեյթի սխեման աշխատել էր: Ուիլյամը հասկացել էր, որ Քեյթն իր ողջ կյանքի սերն է: Միդլթոնի խորհրդով Բոնասը նույնն է արել:
Բայց երբ Քրեսիդան լքել էր նրան, Հարին շատ հանգիստ մեկնել էր Մեմֆիս՝ ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար:
Հենց այդ ժամանակ Քրեսսիդան զանգահարել է Քեյթին ու լացելով ասել՝ «Ես երբեք քեզ չպետք է լսեի: Ես պետք է հասկանայի, որ Հարին Ուիլյամի նման չէ: Նա կոշտ տղա է և երբեք ինձ մոտ չի վերադառնա»:










































