Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Վալենսիա»-ն հյուրընկալվել էր «Վալյադոլիդ»-ին:
Նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրները այս մրցաշրջանում բավականին անհավասարակշիռ խաղ են ցուցադրում, ինչի ապացույցն եղավ նաև այս խաղը:
Նախ Ալու Սիսոկոն կարողացավ առաջ մղել «չղջիկներին», սակայն երկրորդ խաղակեսում հենց նա 11 մետրանոց բերեց իր թիմի դարպասին՝ ստանալով նաև կարմիր քարտ:
11 մետրանոցն հաջող իրացվեց, իսկ խաղում այլ գոլեր այդպես էլ չգրանցվեցին:
Վալյադոլիդ – Վալենսիա՝ 1:1
Գոլերը՝ 0:1, Սիսոկո (15՛), 1:1, Պերես (65′ – 11մ)
Հեռացում՝ Սիսոկո (64′)
Valladolid vs Valencia 1-1 11.11… by ourmatch








































