Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը վստահություն է հայտնել, որ «Բարսելոնա»-ի կիսպաշատպան Չավի Հերնանդեսը ունակ է 2014/15 մրցաշրջանում օգնել թիմին: Կրոյֆի խոսքերով՝ նրանք, ովքեր քննարկում են՝ պահել Չավիին «Բարսա»-ում, թե ոչ, հիմարներ են.
«Ես կվստահեի Չավիին հաջորդ մրցաշրջանում, դրանում ոչ մի կասկած,-Կրոյֆի խոսքերն է փոխանցում Barcastuff-ը: – Նրանք, ովքեր քննարկում են՝ պահել Չավիին «Բարսա»-ում, թե ոչ, հիմարներ են»,- եզրափակել է լեգենդար հոլանդացին:


































