«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն կրկին անդրադարձել է այն իրողությանը, որ մշտական տեղ չունի անգլիայի չեմպիոնի մեկնարկային կազմում:
«Ինձ կարող եք կոչել ինչպես ցանկանում եք, սակայն ես երբեք չեմ համաձայնվի լինել «սուպեր-պահեստային» կարգավիճակում:
Ես 26 տարեկան եմ ու Անգլիա գալուց առաջ շատ խաղեր եմ անցկացրել ու շատ գոլեր խփել Գերմանիայում, իսկ դրանից առաջ՝ Չեխիայում: Ես հաղթել եմ Բունդեսլիգան ու այնտեղ լավագույն ռմբարկուն եմ եղել:
Ես երբեք պահեստային չեմ եղել ու չեմ պատրաստվում լինել: Հիմա ես այդ կարգավիճակում եմ, բայց դա իմ սրտով չէ: Հաշվի առնելով իմ գոլերը՝ կարծում եմ, որ արժանի եմ ավելի շատ խաղալու»,- հայտարարել է բոսնիացին:


































