Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Զարգացման Բանկի ֆեյսբուքյան էջում մայիսի 31-ին կմեկնարկի «ԵՍ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՄ» խորագրով վիդեո-մրցույթ, որին կարող են մասնակցել 1-10 տարեկան բոլոր երեխաները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է բանկի ֆեսյբուքյան էջում ներբեռնել երեխայի տաղանդը ներկայացնող տեսանյութ (տեսանյութը կարող է լինել նաև հումորային) և դրա օգտին հավաքել հավանություններ (like): Հաղթող կճանաչվեն մրցույթի անցկացման ընթացքում ամենաբարձր գնահատվող 2 մասնակիցները, իսկ 1 մասնակից հաղթող կճանաչվի բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքով: Հաղթողներին սպասում են խրախուսական նվերներ:
Արդյունքները կհրապարակվեն 2014թ. հունիսի 20-ին:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Զարգացման Հայկական Բանկի ֆեյսբուքյան էջում`










































